Դույլերով խցանախաղ

37410836_497859473998268_1508264696128471040_nԲակային խաղերը շարունակվում են։ Այսօր էլ դույլերով ու շշերի խցաններով խաղացինք։ Դույլերը կապեցինք պարանից, հինգ տարեկանները կարողացան հեռվից խցանները նետել դեպի դույլերը․․․

 

Реклама

Գունավոր շշաբոուլինգ

37304220_496873320763550_8517698301552754688_nՀինգ տարեկաններն այսօր որոշեցին բոուլինգ խաղալ։ Պլաստմասե շշերի մեջ գունավոր ներկեր լցրեցին ու սկսեցին․․․

 

 

 

 

Ճիշտ նշանակետին

37016179_491785144605701_2941109062164545536_nՈւսումնական շաբաթվա վերջում հինգ տարեկանները կրկին դարձան ջրային հրացանակիրներ։ Այս անգամ օգտագործեցինք պլաստմասե շիշը, կապեցինք գլխի վրա և ճիշտ նշանակետին․․․

Այլընտրանքային ջրիմուռներով Վարդավառ

36870945_489109718206577_4541961205811511296_nԱհա և Վարդավառը… Երգերի մի մեծ շարանով կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք։ Պատրաստեցինք այլընտրանքային ջրիմուռներ ու կախեցինք ծառերից։ Հետո երգեցինք Վարդավառի երգերից ու մտանք լողավազան… Մեզ մոտ ամեն օր է Վարդավառ․․․

Փրփրապղպջակներ

36672726_484039588713590_30018960950820864_nՇա՜տ ուրախ չորեքշաբթի․․․ Հինգ տարեկաններն ամեն մեկը տանից բերել էր պլաստմասե շիշ և գուլպա։ Շիշը կտրեցինք, գուլպան ամրացրինք շշին, հեղուկով փրփրուր սարքեցին, ու փրփրապղպջակնե՜ր․․․․ ուրախությու՜ն․․․ Հետո հինգ տարեկանները դարձան ջրային հեծանվորդներ, մի քիչ լողացին, դուրս եկան՝ չորանալու, քանի որ գործ ունեինք անելու։ Չորանալուց հետո սկսեցինք մեր լվացքը, լվացինք և՛ լողազգեստները, և՛ գուլպաները ու փռեցինք՝ չորանալու։ Ճաշեցին ու վազեցինք քնելու։ Արթնանալուց հետո որոշեցինք հովանալ, Ավետը, Դանիելը և Կարենը գնացին խանութ, պաղպաղակ խնդրեցին, գումարը տվեցին և ուրախ-ուրախ դուրս եկան։ Ուռա՜, պաղպաղակ ենք ուտելու․․․