Հինգ տարեկանների քամին

AE4CD6EF-148C-4F0A-9A87-7D28B2E86881Օրն սկսեցինք՝ քամու մասին խոսելով, պատմեցի Հ. Թումանյանի «Քամին» ստեղծագործությունը։ Ապա սաները փորձեցին վերապատմել ու նկարել։ Յուրաքանչյուրն իր պատկերացմամբ ասաց՝ ինչ է քամին, ինչ գույն ունի, երբ է դուրս գալիս… Հայկի երևակայությունը սահմաններ չունի, շատ հավես պատմեց քամու մասին, անգամ ասաց, որ քամին աներևույթ է…

 

Реклама

Հինգ տարեկան դերասաններ

7A430438-F464-4455-A19B-5ED621928A99Այսօր հինգ տարեկանները դարձել էին դերասաններ։ Քանի որ նրանց շատ էր դուր եկել «Ով աշխատի, նա կուտի» առակ-ասացվածքը, որոշեցինք բեմականացնել։ Կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք։ Ամեն մեկը նկարեց իր ուզած կերպարը։ Ունեցանք սիրուն հանդիսատես և իսկական դերասաններ։ Ոգևորվածությամբ տիկնիկային թատրոն ցույց տվեցին, հանդիսատեսն էլ ուրախությամբ նայեց ու ծափահարությունների արժանացրեց դերասաններին։ Ահա այսպիսի դերասաններ են իմ հինգ տարեկանները։

 

«Հոկտեմբերիկ» տեխնոլոգիական ստուգատես

1B8B1145-0484-4ADA-A73D-335F148244B7Հինգ տարեկանների տեխնոլոգիական ստուգատեսի օր. Քանի որ խմբում ունեինք ծաղիկների բազմաթիվ կտրոններ, որոնք արդեն արմատակալել էին, պետք է տնկեինք թաղարների մեջ։ Սաների հետ կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք։ Գունավոր թղթերը տարբեր չափերի կտրեցինք ու սոսնձեցինք տարաների վրա՝ ստանալով պարզ ու գունավոր թաղարի տեսք։ Հետո բակ դուրս եկանք, փոքր բահերով սովորողները հող լցրեցին թաղարների մեջ, տնկեցին ծաղիկների կտրոնները և ջրեցին։ Դրեցին խմբասենյակում հարմար տեղ՝ խոստանալով լավ խնամել։

Մարզական-տեխնոլոգիական չորեքշաբթի

54871204-3DF1-4FF4-B38A-76CFC9C8DBD2Արդեն հարազատ դարձած վերապատրաստվողների հետ երրորդ օրն սկսեցինք առավոտյան նախավարժանքով։ Հետո մարզական խաղ խաղացինք։ Բաժանվեցին երկու խմբի, սաները պետք է գլուխկոնծի տային, հետո օղակների միջով անցնեին, վազեին ու ձեռքով հարվածեին հաջորդ մասնակցի ձեռքին։ Մեր հյուրերը արագ-արագ անցած օղակների միջով, սաների մոտ մի ուրախություն, մի ցնծություն… Օրվա երկրորդ կեսին որոշեցինք ալյուրով խաղալ։ Տարբեր պատկերներ նկարեցին ալյուրով։ Հետո վերապատրաստվողները սովորողների հետ միասին ալյուրից գունավոր պլաստիլին պատրաստեցին, որով էլ վերջում տարբեր պատկերներ ստեղծեցին։

 

Հավես օր վերապատրաստվողների հետ

B57284EE-1D5E-4CFD-804F-6952F41CB418Վերապատրաստվողների երկրորդ օրը շատ հավես անցավ։ Որոշեցինք օրը դարձնել տեխնոլոգիական-շրջայցային։ Օրն սկսեցինք տեխնոլոգիայով։ Քանի որ խմբում ունենք ծաղկի կտրոններ, որոնք արմատակալած սպասում են իրենց թաղարներին, զարդարեցինք տարաները և ստեղծեցինք հետաքրքիր թաղարներ։ Սաները գունավոր թղթերը կտրեցին, սոսնձեցին տարաների վրա։ Վերջնական արդյունքում տարաներն ունեցան հետաքրքիր և գույնզգույն տեսք։ Հետո հյուրերի հետ քայլքով գնացինք ուսումնական Ագարակ։ Մի լավ զարմացրինք մեր կենդանիներով՝ մանավանդ ձիերով։ Փորձեցին թեկուզ վախենալով կերակրել ձիերին, տեսան՝ ինչպես են երեխաները խնամում ձիերին, ու ինչպիսի հոգատարություն են ցուցաբերում։ Ունեցանք հագեցած հավես օր, որից շատ-շատ տպավորված էին մեր սիրելի վերապատրաստվողները։

 

 

Խոսում ենք ծիածանի մասին

51445CBC-42F4-4E4E-864B-3FA006F7FA56Ուսումնական երկուշաբթի։ Սկսում ենք սովորել․ ինչ է ծիածանը, երբ է դուրս գալիս, քանի գույն ունի։ Հինգ տարեկանները պատմեցին իրենց պատկերացումները ծիածանի մասին, ապա սկսեցին նկարել…

 

 

Նկարում ենք ընկեր Տաթևին

DBFF0B5C-6DAD-456E-AB61-369CFF1641F8Ուսուչիցների օրվա առթիվ հինգ տարեկանները որոշեցին նկարել ինձ։ Փորձեցին նկարել ինձ այն հագուստով, որն այսօր կրում էի։ Ամեն մեկն իր երևակայությամբ նկարեց։ Բոլորն անխտիր նկարել էին վարսերս երկու գույնով՝ սև և դեղին։ Վերջում շատ սիրուն նկարներ էին ստացվել, կային նկարներ, որտեղ իսկապես ես նմանեցրի ինձ։ Շնորհակալ եմ իմ սովորողներին, որ այսքան լավն են, այսքան պայծառ են ու այսքան սիրում են ինձ…