Գյումրու «Արձագանքի» արձագանքը

29261501_1695894543823372_5149784676893720576_n«Ուսումնական Գյումրի» նախագծով այց Գյումրու «Արձագանք» մանկապարտեզ։ 8։00-ին շարժվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմացից։ Առջևում 2 ժամ տանող երկար ճանապարհն էր, որը պարզապես թեթև ու լավ անցավ՝ տիար Բլեյանի՝ ամեն քար ու թփի մասին հետաքրքիր պատմությունները բացահայտելով և պատմելով։ 10։00-ին մենք արդեն Շիրակի մարզ, քաղաք Գյումրիում էինք։ Դիմավորեց մեզ «Արձագանք» մանկապարտեզի տնօրեն Ջուլիետա Ավետիսյանը։ Փոքրիկները իրենց խմբերում մեզ էին սպասում, թեև մեր՝ խմբեր մտնելու պահին նախաճաշում էին։ Զարմացած աչուկներով մեզ վրա էին նայում։ Բաժանվեցինք խմբերի ու սկսեցինք մեր գործունեությունը։ Սկսեցինք ծանոթությունը ռոդարիական խաղերով։ Զարմացան ու անչափ գերվեցին ռոդարիական-մարզական խաղերով, օղակներով, ամրակներով, հողաթափիկների խաղերով։ Յուրաքանչյուր խումբն իր գործունեությունն ավարտելուց հետո բակ դուրս եկավ, ու սկսեցինք մեր իսկական Ծառզարդարի ծեսը։ Միասին բոլոր խմբերով երգեցինք, խաղացինք, պարեցինք, ձու գլորեցինք, փետուր նետեցինք։ Էս ի՜նչ ոգևորվածություն էր։ Էս ի՜նչ ոգևորություն էր։ Քնի ժամին փոքրիկ սաներին մաղթեցինք անուշ քուն ու խաղաղ երազներ։ Հավաքվեցինք դահլիճում, խոսեցինք օրվա կատարվածից, վերլուծեցինք, ապա ճանապարհ ընկանք։ Առջևում մեկը մյուսից արժեքավոր վայրեր ու տեսարաններ, չգիտեմ՝ որը պատմեմ։ Մի հսկայական շինություն, որտեղ նկարահանվել էր «Մեր մանկության տանգոն» ֆիլմը։ Սոսկ բառերով չեմ կարող արտահայտել, թե ինչ զգացի, երբ տեսա պատշգամբը, մի մեծ ափսոսանք ու միաժամանակ հպարտություն։ Պարտադիր չէ լինել գյումրեցի, որ զգաս այս բոլորի արժեքը, ինքս իմ մեջ զգացի, թե ինչքան կարևոր է այստեղ գտնվել ու հիանալ ամեն հին շինությունով, ինչը գյումրեցին կարողացել է պահպանել որպես մշակութային կարևոր արժեք։ Շարունակեցինք քայլքը դեպի Վարդանանց հրապարակ, որը շրջապատված էր եկեղեցիներով։ Մտանք Յոթ վերք, շրջեցինք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում, եղանք Պատվո բլուրում, որը գյումրեցիները կոչում են նաև Պլպլան ժամ, գնացինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ էլ օրհնություն ստացանք։ Տիար Բլեյանը սպասում էր մեզ Գյումրու Հայորդաց տանը, որտեղ երգչախումբը պատրաստվում էր շարական երգելուն։ Այնուհետև դուրս եկանք, քայլեցինք դեպի մեր՝ Երևան տանող երթուղայինը։ Կրկին 2 ժամ՝ և՛ խաղաղություն, և՛ հոգնածություն… Իհարկե, տիար Բլեյանի ուղեկցությամբ անհնար է ձանձրանալ թեկուզ երկար ճանապարհից: Մերթընդմերթ խոսելով, քննարկելով, տեղ-տեղ հուշահամալիրների մոտ կանգնելով՝ երեկոյան ժամանեցինք իմ սիրելի Երևան:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s